«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս ՆԱՆԵՆ է:
-Նանե, մենք մեր հերթական գոյամարտն ենք մղում դարավոր, անհագ թշնամու դեմ: Ի՞նչ եք մտածում մեր ճակատագրի՝ գրեթե նույնությամբ կրկնվող դրվագների մասին:
-Այն հողը, բնօրրանը Հայոց, որ Արարիչը տվեց մեզ մարդկության ակունքներից, միշտ է իր վրա սևեռել անհող, անհայրենիք քոչվորների և թալանը գոյության իմաստ դարձրածների ագահ աչքերը: ՈՒ դժվար է եղել մեր ճանապարհը, իհարկե, երբեմն նաև մեր` չափից դուրս ոչ զգոն ու անփույթ լինելու պատճառով: ՈՒ կորցրել ենք մեզ ի վերուստ տրվածը դարից դար, մաս առ մաս: Այդ ե՞րբ հայը կորցրեց ինքնավստահությունը, իր պարանոցը թեքեց ու անցավ անօրեն թուրքի, մյուսի, այն մյուսի թրի տակով, այդ ե՞րբ մոռացանք մեր Դավթի բազկի զորությունը, որն ամեն մեկիս մեջ կա նույն չափով: Մոռացանք, մինչդեռ օտարը երբեք չի մոռացել ու լավ գիտի մեր ոգու ուժը: «Ես ասում եմ ձեզ, եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը: Այդ է, որ գիտեն և սարսափում են թուրքերը, հույները և բոլորը, ովքեր գիտեն նրանց» ¥Լոուրենս Արաբացի, «Այդ անտանելի հայերը»¤: Բոլորը գիտեին, իսկ մենք՝ ոչ: Ասես Մեծ Մհերի պես Իսմիլ Խաթունի գինով արբեցած էինք ու մոռացել էինք՝ ով ենք, ինչու, ինչպես։ Եվ այդպես՝ դարերով: ՈՒ վաղուց ժամանակն էր, որ արթնանայինք, թոթափեինք մեզնից այդ կործանարար նինջը, հետ տայինք մեր բախտի ձախ պտտվող անիվը: Եվ ահա վերջին հաղթանակները սթափեցնող հակաթույնի պես մեզ ուշքի բերեցին. մենք ողջ աշխարհին զարմացրինք արցախյան պատերազմների տարիներին, օրերին՝ մեր համախումբ ուժի անպարտելիությամբ ու երևի վախեցրինք նորից։ Այո՛, վաղուց ժամանակն էր նաև ա՛յս կռվի, որն անխուսափելի էր, որովհետև բանակցային սեղանների շուրջ անիմաստ, ձգձգվող թատրոն-սերիալով թուրքին չես սանձի, և նա ընդամենը, անգամ առանց ձեռքերն արյունելու, կվերցներ իր ուզածը՝ իրեն հատուկ խարդախ դիվանագիտությամբ, լպրծուն շողոքորթությամբ, խաբելով սրան ու նրան: Այս կռիվն անհրաժեշտ էր, չնայած սկսողը երբեք էլ մենք չէինք լինելու, անհրաժեշտ էր, որովհետև տարիներով սահմանին կորուստներ տալով ու դանդաղ արյունաքամ լինելով` մենք միայն ավելի ժամանակ էինք տալիս ու տվեցինք թշնամուն` կազմակերպվելու և ավելի լավ պատրաստվելու: Այս կռիվը մերն է, այն կար որպես ուրվական` մեր ամեն օրը ստվերող, կար, քանի դեռ տեր չէինք կանգնել նրան, քանի դեռ չենք դրել այն վերջակետերը, որոնք 90-ականներից ենք թողել, ցավոք։ Չմոռանանք, մենք կռվի ենք ելել դար առաջ հային ցեղասպանած, մեր նախնյաց հողին տեր կանգնած, Սումգայիթի ջարդերն իրականացրած դահիճների դեմ, և անկասկած, որքան վրեժի ծարավ հոգիներ են երկնքից օրհնում մեզ: Բայց նախ՝ այս կռիվը ապրելու համար է, և դրա համար պետք է մեկընդմիշտ լռեցնենք մեր ոխերիմ թշնամիներին, որ իրականում մեկ են ու մի: Մենք չենք կարող չհաղթել, որովհետև ձգվել ենք հասակով մեկ, և Աստծո աջը մեր գլխին է, ոչ թե որոնում ու չի գտնում այն՝ մեր կեռված լինելու պատճառով: Աստված մեզ հետ է և մեր արդար գործին զորավիգ:
-Մեր թշնամին ընտրություն չի դնում միջոցների մեջ: Ընդհուպ՝ ռմբակոծում է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը Շուշիում, որին հաջորդում են համատարած հրդեհները Թուրքիայում և Իսրայելում: Վերջին հանգամանքը արդյո՞ք խոսուն վկայությունը չէ այն բանի, որ մեր թշնամին իր հատուցումը ստանում է և ստանալու է հենց Աստծուց:
-Դե, դա թուրքի էությունն է, նա այլ կերպ պարզապես չի կարող, և հենց դա էլ նրա կործանման պատճառ է դառնալու. այդ մասին շատ մարգարեություններ կան: Ամեն ազգ իր դերն ունի այս մոլորակի վրա. ոմանք չարի գործիք են, և պարզ է, թե որտեղից են եկել և ուր են գնալու: Նրանք անկասկած իրենց պատասխանն ստանալու են: Իսկ մենք, որպես իրական Աստծո ժողովուրդ, առաջին քրիստոնյա ազգ, չպետք է երբեք դժվարությունների պատճառով մեզ կորցնենք, նկատենք միայն փորձությունների ծանրությունը, բայց ոչ Բարձրյալի փրկող աջը, որը միշտ ազատում է առավելից: Մենք երբեք միայնակ չենք, ու Բարու և չարի այս մարտադաշտում, եթե չենք շեղվում մեզ համար նախանշված ուղուց, մեր առաքելությունից, Աստծո առաջնորդությունը միշտ է ներկա: Ցավոք, Սոդոմ-Գոմոր դարձած այս հողագնդին, անառակության այս խրախճանքում, որտեղ շատ քրիստոնյա ազգեր այլևս իրականում այդպիսին չեն՝ իրենց հարյուրներով վաճառված՝ սրճարաններ, մզկիթներ դարձած եկեղեցիներով, շեղված կողմնորոշմամբ հոգևոր հովիվներով, մենք ևս չխորշեցինք պարտավորություններ ստանձնել և սկսել դրանք կյանքի կոչել, որոնք վաղ թե ուշ նույն տեղն էին տանելու: Երբեմն փորձությունը գալիս է նաև որպես փրկություն նման վիճակներից, որպես սթափեցում. որովհետև «ՈՒմ շատ է տրվում, նրանից էլ շատ է պահանջվում»: Լավ կլինի՝ կարողանանք չհասցնել դրան և Աստծո Լույսի արժանի պահապաններ լինենք: Այս պահին, փա՛ռք Աստծո, ողջ ազգով մեկ բռունցք ենք, և մեր իշխանավորները ևս անում են առավելագույնը: ՈՒ կասկածել պետք չէ, որ մեզ՝ այս տեսանելի և անտես մարտի ընթացք ու ելքում ի վերուստ մեծ դերակատարում կրողներիս, Արարիչը երբեք չի թողնի։ Հաղթանակը չարի դեմ, անշուշտ, հայինն է:
-Մենք չափազանց թանկ գին ենք վճարում մեր հայրենիքի և ազգի գոյության իրավունքի համար: Արդեն որերորդ անգամ վտանգվում է հայ ազգի գենոֆոնդը: Դիվային այս մեխանիզմը՝ հորինված Ադրբեջան պետության տեսքով, ի՞նչ ներքին ու արտաքին ազդակների դրդմամբ է գործում՝ ըստ Ձեզ:
-Այո, չափազանց թանկ գին ենք վճարում, սակայն դա կյանքի իրավունքի համար է, մենք այլ ելք չունենք: Ավելորդ է ասել, թե ինչ ցավ ենք բոլորս ապրում, բայց ես վստահ եմ, որ մեր ինքնազոհ տղաները երկնքում լրացնելու են սրբերի դասերը և ապրելու, շարունակվելու են նաև ամեն հայի սրտում: Խոնարհվում եմ մարտի դաշտում անհնարինն անգամ հնարավոր դարձնող զինվորյալների առջև, և աղոթքս ամեն մեկի համար է: Այս կռիվն անողոք է, և հարկ է, որ հաղթությունը կռելու գործին զինվորագրվենք բոլորս՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով: Իսկ այդ չեղած, հորինված Ադրբեջան կոչված պատուհասի աշխարհ գալը Թուրքիայի՝ իր ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին՝ հարմար պահը ճիշտ օգտագործելու արդյունքում հաջողված «օպերացիաներից» մեկն էր: Եվ ազերին նույն թուրքն է. Սումգայիթի ոճրագործությունների ձեռագիրը դրա հաստատումը եղավ: Նրանց նպատակներն ու ծրագրերն էլ նույնն են՝ ինչպես նրանց նախնիների մղումն էր՝ անապատների չարքաշ, ողբալի գոյության ընթացքում գրգռված ու սրված ախորժակով մխրճվել ու թաթերը դնել մոլորակի ամենաքաղցր պատառների վրա ¥ոչ ավել, ոչ պակաս՝ երկրային դրախտի¤, այնպես էլ նրանցն է՝ շորթել, կոտորել ու հաստատվել այլոց հողերում, և որքան հնարավոր է՝ ավելի ու ավելի շատ՝ նրանց երազանքի մեծ, անսահման մեծ Թուրանի չափ: Իսկ դրսում էլ ուժեր կան, որոնց ևս դա ձեռնտու է՝ առա՛յժմ: Եվ մինչ մենք՝ մեր կորուսյալ հայրենիքի վերադարձի և արդար դատի հույսով, միջազգային կառույցներին, տարբեր երկրների էինք աչքներս հառել՝ այն նույներին, որոնք Ցեղասպանության կազմակերպիչներ էին, թուրք-ազերին սառնասիրտ հաշվարկներով իր հիմքերն ամրացնելու գործով էր զբաղված՝ շատ լամուկներ աշխարհ բերելով իրենց, այլոց երկրներում, մինչև ատամները սպառազինվելով: «Գորշ գայլերը»այդ գազանների կարևորագույն զենքերից է: Խորհրդային տարիներին անգամ նրանք պարապ նստած չէին. չլիներ արցախյան զարթոնքը, մենք շատ ավելի տխուր վիճակում էինք հայտնվելու:
-Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ որևէ տեղային խնդիր զուտ տեղային նշանակության սահմաններում չի պարփակված: Աշխարհում կատարվող բոլոր արյունահեղությունները կառավարվում են մեկ կառավարակետից, որի նպատակն է, ի վերջո, երկրագունդն ու մարդկությանը դարձնել չարի ձեռքին խաղացվող խամաճիկ: Սրան հակակշռում են աստվածային, մարդկային օրենքներն ու դրանց հետևորդները: Ի՞նչ հարաբերակցության մեջ են այս երկուսը, վերջիններս ի զորու՞ են փրկելու մոլորակը գլոբալ աղետից:
-Մենք պատմության ամենադժվար ժամանակներից մեկում ենք ապրում, երբ աշխարհակալ նկրտումներով հիվանդները, ի տարբերություն իրենց նախկին նմանակների, ավելի մեծ հնարավորություններ ունեն: Եվ ահա կազմավորվեց բազմագլուխ, տարբերանուն փորձանքը՝ Աշխարհի նոր կարգ, գլոբալիզացիա, «300-ի կոմիտե» և այլն, և այլն։ Արդեն աղետները, համավարակներն անգամ շատ քիչ են իրականում բնական լինում, դրանք ևս հիմնականում նրանց ձեռքի գործն են: Այդ մի խումբ ճիվաղների ախորժակը շատ մեծ է՝ ողջ մարդկությունը ոչնչացնել, մի խումբ ստրուկներից բացի: Իսկ հայն ու Հայաստանը նրանց համար կարևոր հակառակորդ է, չարը շատ լավ է տեսնում, թե ով է իր դեմ: Իսկ թուրքը միայն գործիք է աշխարհակալ ուժերի ձեռքին, այդպես եղել է նախկինում, այդպես այսօր է: Հենց դա է պատճառը, որ միջազգային կառույցները, գերտերությունները, ինչպես մեկ դար առաջ, այսօր էլ քննարկումներ են անում, ջուր ծեծում, ժամանակ ձգում, մինչ դահիճն իր գործին է: Միջին Արևելքի, մեր տարածաշրջանի այս եռացող իրականությունը, Եվրոպայի դանդաղ մահմեդականացումը նրանց ծրագրերի մի մասն է՝ հաջող, թե անհաջող, բայց համառորեն առաջ տարվող: Նրանց ուժը հենց այդ համառության, փոքր, աննկատ, խարդախ, քողածածկ քայլերի մեջ է: Բնական է, այդ մեծ ուժի դեմ բացահայտ ճակատ ճակատի տալն անիմաստ է, բայց նրանց նման համառ, փոքր քայլերով, խորամանկելով և, ամենակարևորը, հավատարիմ մնալով Աստվածային և մարդկային արժեքներին, շատ բանից է հնարավոր խույս տալ և չարի թիրախ չդառնալ: Փառք Աստծո, այսօր հասկացել ենք նաև, որ մեր հույսը առաջին հերթին մեզ վրա պետք է դնենք՝ դրսիններից ինչ-որ բան սպասելով լոկ շահերի համընկումների դեպքում, և դրանից ավելի ամուր ենք ու համախումբ: Մենք դեռ պետք է մոլորակն էլ սթափեցնենք և օրինակ դառնանք ողջ մարդկության համար: ՈՒ եթե մարդկությունը ոչ թե նրանց մեղսակիցը դառնա, այլ փորձի հակադրվել, ամեն բան դեռ կորած չէ: Անհնա՞ր է, մեր գոյամարտերին դառնանք, այսօրվան դառնանք, երբ ողջ ազգով մոլորակով մեկ մեր դրոշներն ենք ծածանում ու դրա դիմաց անգամ նրանք են խուճապահար կամ ստիպված են ժամանակից շուտ իրենց ստոր էությունը բացահայտել, որը դեռևս նրանց ձեռնտու չէ, կամ պետք է ընդառաջեն: Մեր ոգու ուժը մեծ է աշխարհային ծրագրերից անգամ: Եվ հետո, միշտ էլ վերջին խոսքը Աստծունն է. այնպես որ անպայման հաղթելու ենք:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ